Աբու Մազեն. Իրանն է խոչընդոտել բանակցային գործընթացը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 13:51

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցային գործընթացի խափանման համար մեղավոր է Իրանը: «Իսրայելա- պաղեստինյան երկխոսության  ընդհատման հարցում մեղավոր են իրանցի ռեակցիոներները, ում շահավետ չէ խաղաղությունը մեր հողի վրա: Թեհրանը շահարկում է ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի ուժերը, որպեսզի ձախողի բանակցությունները»,- նշել է Աբու Մազենի գրասենյակի անանուն աղբյուրը: Ինքը` Աբու Մազենը, քուվեյթյան թերթերից մեկին հայտարարել է «…անհրաժեշտ է գտնել բանակցությունների վիճահարույց կետերի լուծումները, և որքան հնարավոր է արագ `ձևակերպել   մշտական կարգավորման շրջանակային համաձայնագիր»: Ըստ որում` Պաղեստինի ղեկավարը ընդգծել է, որ պատրաստ է մինչև վերջ գնալ, իսկ նրա շրջապատում ասում են, որ եթե Իսրայելը շարունակի անհանդուրժողական քաղաքականությունը, ապա Աբասը պաշտոնաթող կլինի:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply