Մասիսի գերեզմանոցի հարեւանությամբ հայտնաբերվել է ամբողջովին մերկ կնոջ դիակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 4, 2010 13:50

Այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-11:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները Մասիս քաղաքի գերեզմանոցին հարակից տարածքում հայտանբերել են կնոջ դիակ` բռնության հետքերով:

Կինն ամբողջովին մերկ վիճակում է եղել: Մահացած կնոջ մոտից գտել են քարեր, որոնց վրա առկա են եղել արյան հետքեր:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը, Մասիսի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը, օպերատիվ քննչական խումբն ու փորձաքրեագետները: Մարզային վարչության պետը հանձնարարել է փորձաքրեագետին, որպեսզի նախ լվանան հայտնաբերված դիակի դեմքի արյան հետքերը, լուսանկարահանեն, որպեսզի կարողանան ճշտել նրա ինքնությունը:

Մարգար Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն իրենց համար առաջնայինը անձի ինքնությունը ճշտելն է:

NEWS.am

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply