The New Yotk Times-ը Վիկտոր Չեռնոմիրդինի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 13:07

Վիկտոր Չեռնոմիրդինը Ռուսաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցրեց շուկայական տնտեսության անցման դժվարին ժամանակաշրջանում`1990-ականներին և հիմնեց պետական գազային մենաշնորհը`«Գազպրոմը»:

Խորհրդային ժամանակաշրջանում լինելով նավթի և գազի նախարար` Չեռնոմիրդինը հակադրվում էր բարեփոխիչների ճնշմանը, թե գազային արդյունաբերությունը պետք է բաժանել փոքր ընկերությունների, ինչպես դա եղավ նավթային և մետաղագործական արդյունաբերության ոլորտներում: Այդ որոշումը դրեց պետականանության և կապիտալիզմի այն խառնուրդի սկիզբը, ինչը նորաձև դարձավ Վլադիմիր Պուտինի օրոք»,- գրում են The New Yotk Times հրատարակության հոդվածի հեղինակներ Էլեն Բարին և Մայքլ Շվիրցը:

«Չեռնոմիրդինին հիշեցին որպես կարևոր միջնորդ անձ երկրում, ով տարաձայնություններով պառակտում է  առաջացրել երիտասարդ անփորձ բարենորոգիչների և խորհրդային ընտրանի հին գվարդիայի միջև»,- գրում են հեղինակները:

Վերակառուցելով ռուսական գազային արդյունաբերությունը` հարստացավ հենց ինքը: 2001 թվականին Չեռնոմիրդինը `1,1 միլիարդ դոլար կարողությամբ, ռուս միլիարդատերերի ցուցակում զբաղեցրեց ութերորդ տեղը` ըստ Forbes-ի:

Չեռնոմիրդինը հայտնի էր իր թևավոր արտահայտություններով:Այսպես օրինակ`«Կառավարությունը այն մարմինը չէ, որտեղ դու միայն քո լեզուն  բանացնես», կամ`«Մենք ձեզ հետ այնպես կապրենք, որ մեր երեխաները և թոռները կնախանձեն»« նշանակային է `«Կամենում էինք լավագույնը` ստացվեց ինչպես միշտ» արտահայտությունը:

Նրա գործընկերները հիշում են նրան` որպես կոշտ քաղաքական գործչի, ով սատարեց հազվագյուտ կամայական կառավարությանը: Նախկին խորհրդարանական Վլադիմիր Ռիժկովը հիշում է 1993 թվականի իրադարձությունները, երբ Բորիս Ելցինի և խորհրդարանի անդամների դիմակայությունը հեռու չէր քաղաքացիական պատերազմի վերաճելուց: Այդ ժամանակ Չեռնոմիրդինը օգտվեց իր դիրքերից և կարգավորեց ճգնաժամը:

Պուտինի օրոք Չեռնոմիրդինը դարձավ ՌԴ դեսպան Ուկրաինայում. Այս երկրի խողովակներով ռուսական գազը տեղափոխվում է  Եվրոպա: Այս դեպքում ևս նա վճռական դեր խաղաց գնային վեճերում:

ՀԳ

Հոդվածի պատրաստմանը օգնեց Էնդրյու Կրամերը

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply