Հենրիխ Մխիթարյանի թիմի երրորդ հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 4, 2010 12:50
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը» (H խումբ), Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում 3-րդ հաղթանակը տարավ։ 4-րդ տուրում «Շախտյորը» 2։1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Ընդ որում, վերջինս առաջին պարությունը կրեց: Մխիթարյանը չէր մասնակցում խաղին: Նա հիվանությունից հետո առայժմ ապաքինվում է։ Նույն խմբուևմ ըմնդգրկված «Պարտիզանը» սեփական հարկի տակ զիջեց «Բրագային»` 0:1:
«Արսենալը» և «Շախտյորը» վաստակել են 9-ական միավոր: 6 միավոր ունի «Բրագան»: Եվ ոչ մի միավոր չի ձեռք բերել «Պարտիզանը»: «Շախտյորը» լավ հնարավորություններ է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
