Ըստ Արմեն Պողոսյանի` թանկացումների դեմ պայքարելու միջոց է սպառողների իրազեկվածությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 4, 2010 12:31

«Սպառողական շուկայում կամայական թանկացումների, անորակ ապրանքատեսակների իրացման, ամենատարբեր իրավախախտումների դեմ պայքարելու առաջին նախապայմանը սպառողների իրազեկությունն է համապատասխան հարցերով զբաղվող մարմիններին դիմելու մեխանիզմների մասին»,- այս մասին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա տեղեկացմամբ, նման իրավախախտումների դեմ փոխհատուցման հասնելու ուղիները համապատասխան հասարակական կառույցներին եւ պետական կառավարման մարմիններին դիմելն է:

«Իրավախախտման դեպքում ձեռնարկատերի համար ամենամեծ պատիժը առաջին հերթին հաճախորդների քանակի կորուստն է. պետք է հետեւողական լինել» ,- նշեց Ա. Պողոսյանը: Սպառողների ասոցիացիան ձեռնամուխ է լինում բոլոր բողոքների պատշաճ հանգուցալուծմանը: «60-70 տոկոսով մենք անհրաժեշտ արդյունք ապահովում ենք»,- ասաց ասոցիացիայի նախագահը:

Նրա տեղեկացմամբ` վերջին օրերին ստացվել են բողոքներ պայուսակի, կոշիկի, խաղալիքի, տպիչ սարքավորման եւ մթերային ոլորտում ծագած հարցերի վերաբերյալ, որոնց բոլորի համար էլ սպառողները ստացել են վնասի ամբողջական փոխհատուցում:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply