Օբաման մեկնաբանեց դեմոկրատների պարտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 12:11

«Ապագա նախագահներից և ոչ մեկին այդօրինակ ջախջախում չէի կամենա»,- հայտարարել է Բարաք Օբաման `մեկնաբանելով ԱՄՆ-ի կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Քվեարկության արդյունքները ձախողակ էին դեմոկրատների համար:

«Անցած 2 տարում մենք առաջ ենք ընթացել, սակայն փոքրաթիվ ամերիկացիներ նկատեցին առաջընթացը, և նրանք հայտարարեցին այդ ընտրությունների մասին: Որպես երկրի նախագահ` ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը: Քվեարկության արդյունքներն էլ են խոսում այն մասին, որ ոչ մի կուսակցություն չի կարող միայնակ  տարորոշել պետության զարգացման ուղղությունը, և մենք պետք է միավորվենք` հանուն ընդհանուր շահերի, որպեսզի ընտրենք շարժման ուղղությունը և առաջընթաց ունենանք արտասովոր բարդ խնդիրների հանգուցալուծման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Ներկա պահին դեմոկրատների ամենալուրջ հիմնախնդիրը կոնգրեսի ստորին պալատում մեծամասնությունը կորցնելն է. հանրապետականները կարողացան ներկայիս իշխանություններից 60 տեղ խլել. Ամերիկյան քաղաքական համակարգը նախադեպը չի ունեցել` անցյալ դարի 30-ական թվականներից հետո:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կփոխարինի պահպանողական Ջոն Բեյները. սա նշանակում է, որ կոնգրեսականները կարող են շրջափակել մի շարք օրինագծեր և արգելակել նախագահական բարեփոխումները: Ինչ  վերաբերում է սենատին, ապա այստեղ դեմոկրատներին հաջողվեց պահպանել գերակայությունը, ճիշտ է, այն  նվազագույն է: Բացի այդ` հանրապետականներին հաջողվեց նահանգապետի 8 պաշտոն վերցնել:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply