Հանձնվել է անհատույց օգտագործման

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2010 12:17

Լոռու մարզում մարզական կյանքն աշխուժացնելու, ֆուտբոլը զարգացնելու նպատակով, նաև հաշվի առնելով համայնքում մարզադաշտերի վերանորոգման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը, Վանաձորի ավագանու որոշմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց օգտագործման են հանձնվել Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի 20 հասցեում գտնվող մարզաբազան` 3 տարվա ընթացքում այն ժամանակակից չափանիշներին համապատասխան վերակառուցելու, հետագայում որպես ֆուտբոլի մարզադաշտ օգտագործելու նպատակով,  նաև միևնույն հասցեում գտնվող 6 հազար 954 քմ մակերեսով հողամասը` կրկին մարզադաշտ կառուցելու նպատակով: Ընդ որում, նոր կառուցվելիք շինությունները համարվելու են ֆեդերացիայի սեփականությունը: ՀՖՖ-ին է հանձնվել նաև Տարոն-4 թաղամասի Սեբաստիա փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 43 հազար 937,2 քմ մակերեսով հողամասը` մարզական համալիրի կառուցման համար:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply