Ինքնաթիռ- հսկան արտակարգ վայրէջք կատարեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 11:44
Ավստրալական «Քվանթաս» օդային ընկերությանը պատկանող Airbus A 380 ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարեց Սինգապուրում: Ավելի վաղ`տեղեկատվություն էր տարածվել, թե ինքնաթիռ- հսկան աղետի է ենթարկվել Ինդոնեզիայի Բաթամ կղզու մոտ: Ընդ որում` այդ տեղեկատվությունը տարածել էր չվերթերը կարգավորող ինդոնեզիական ծառայությունը:
Ծանուցումների համաձայն` Սինգապուր- Սիդնեյ չվերթը իրականացնող ինքնաթիռի 4 շարժիչներից մեկը խափանվել էր: Հենց այդ պահին է տարածվել սխալ տեղեկատվությունը, թե ինքնաթիռը աղետի է ենթարկվել: Այդ իրավիճակում օդաչուն որոշել է վերադառնալ Սիդնեյ.: Ինքնաթիռում կային 433 ուղևոր և անձնակազմի 26 անդամ: Ոչ ոք չի տուժել:
A380 օդանավը Airbus S.A.S կոնցեռնի ` Եվրամիության,ամենամեծ ինքնաթիռն է: Սա աշխարհում առաջին քաղաքացիական ինքնաթիռն է` ողջ կմախքի երկայնքով 2 լիիաչափ տախտակամածերով: Տախտակամածերը միմյանց միանում են 2 լայն սանդուղքներով, որոնք գտնվում են ինքնաթիռի առաջամասում և պոչային մասում: Նախագծով` այն կարող է 555-ից մինչև 853 ուղևոր տեղափոխել:






Facebook
Tweet This
Email This Post
