«Վարպետաց դաս»`փողոցում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 4, 2010 11:53
Նոյեմբերի 13-ին կնշվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյակը: Այդ օրը Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան Երևանի Հյուսիսային պողոտայում այս մարզաձևի սիրահարների համար կազմակերպելու է «Վարպետաց դաս»: Փողոցում տեղադրվելու են խաղասեղաններ, և ցանկացողները հնարավորություն կստանան ուժերը չափել անվանի, նաև բարձրակարգ խաղացողների հետ: Ինչ խոսք, յուրօրինակ այս նախաձեռնությունը նաև քարոզչություն է և կարող է նպաստել սեղանի թենիսի մասսայականացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
