Մեկ շաբաթում արձանագրվել է գողության 85 դեպք, բացահայտվել է 57-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 4, 2010 11:34

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում  հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպք, բացահայտվել` 50-ը. այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Արձանագրված գողության 85 դեպքից բացահայտվել է 57-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի մեկական, ինչպես և գողության 6 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 66-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply