Երբ չունենք մեր սեփականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2010 11:39

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան 2010-2011 թվականների մրցաշրջանի համար մշակել Է նոր մրցակարգ, ըստ որի բարդացվել Է աշխարհի չեմպիոնին որոշող բարձրագույն խմբի ստուգատեսը: Բացի այդ, շատ է դժվարացել ցածր խմբերից ավելի բաձր խմբեր տեղափոխվելու հարցը: Այժմ հավաքականները մի քանի մրցափուլի արգելք պետք է հաղթահարեն: Դժվար Է դարձել  նաև ավելի ցածր խմբից ավելի բարձր խումբ տեղափոխվելը: Մարզասերները հիշում են, որ 2010-ին Երևանում կազմակերպված  3-րդ խմբի մրցաշարում Հայկատանի ներկայացուցիչները մոտ էին  2-րդ խումբ տեղափոխվելուն: Այժմ անհրաժեշտ Է հաղթահարել շատ ավելի բարդ մրցումային համակարգ, որը պահանջում Է շատ ուժեղ հավաքական ունենալ: Ինչպես հայտնի է, գործնականում Հայաստանում տափօղակով հոկեյ չկա, նույնիսկ արդեն մի քանի տարի է  մեր երկրի առաջնություն չի անցկացվում: Իսկ Հայաստանի ազգային ընտրանին համալում են հիմնականում ԱՄՆ-ում  բնակվող մեր հայրենակիցները: Հավաքականի մարզիչն էլ իտալական ծագումով ամերիկացի Դուգլաս Դիչեզարեն է:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply