Ռուս- ամերիկյան սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 11:13

Ռուս- ամերիկյան սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա վերջում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:« Մենք հույս ունենք, որ մեզ կբավարարեն ձայները, որպեսզի համաձայնագիրը  հավանության արժանանա Սենատի կողմից: Խնդիրն այն է, երբ այն կդրվի քվեարկության»,- ասել է Քլինթոնը:

Պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլլերի խոսքով`նոր համաձայնագիրը կապահովի 2 միջուկային գերտերությունների հարաբերությունների թափանցիկությունը և կանխատեսելիությունը: Այն նաև հիմք կստեղծի միջուկային զենքի չտարածման հետագա առաջընթացի համար: Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում Ռուսաստանը և ԱՄՆ-ն նոր պայմանագիր ստորագրեցին`ռազմավարական հարձակողական զենքերի կրճատման և  սահմանափակման հետագա  միջոցառումների մասին:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply