Թուրքիայի վարչապետին մեղադրում են «Մեծ Հայաստան» ստեղծելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 26, 2009 17:25

vuralԸնդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը Էրդողանին համեմատել է Օրհան Փամուքի հետ. «Վարչապետն օգնում է բոլոր այն ուժերին, որոնք ցանկանում են Մեծ Հայաստան ստեղծել»,-հայտարարել է Վուրալը` ակնարկելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսի 22-ի ելույթը, որում նա ասել էր, թե անցյալում Թուրքիայի տարածքներից տարբեր էթնիկ խմբերի արտաքսումը ֆաշիստական մտածողության արդյունք էր: Թուրքիայում ազատական մամուլը ողջունել է Էրդողանի «խիզախ քայլը»: «Ռադիկալ» թերթն առաջին էջում տպած հոդվածը վերնագրել է «Ծափողջյուններ Էրդողանին»: «Վարչապետի խոսքերը հասկանալու համար նախ պետք է ֆաշիստ չլինել»,-գրել է թերթը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի պնդմանը, թե նա ոչինչ էլ չի հասկացել Էրդողանի խոսքերից:

Radikal, Star

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply