Վրաստանը և Իրանը անցակարգը չեղյալ են համարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 10:45
Վրաստանը և Իրանը անցակարգը չեղյալ համարելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել` հայտարարելով, որ դա կնպաստի 2 երկրների ավելի սերտ կապերի զարգացմանը և առևտրի աշխուժացմանը: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և նրա իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթաքին Թբիլիսիում նոյեմբերի 3-ին համաձայնագիր են ստորագրել անցակարգի պահանջները չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Վաշաձեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջության և առևտրի զարգացմանը, իսկ Մոթաքին նշել է, որ կողմերը կդիտարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
