ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Դոմինիկ Թիլմանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 4, 2010 1:16

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց տիկին Բելգիայի Թագավորության սենատոր Դոմինիկ Թիլմանին: Տիկին Թիլմանը Ս.Օհանյանին ներկայացրեց իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում և Թիֆլիսում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:

ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով կանանց դերը երկարաժամկետ խաղաղություն կերտելու գործում, նշեց, որ արցախյան ազատամարտի ժամանակ կանանց ակտիվ մասնակցությամբ է հնարավոր եղել կերտել այսօրվա հարաբերական խաղաղությունը:

 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply