Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 0:11
Հեռագրում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանում խոր վշտով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինի մահվան լուրը:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած հայտնի պետական գործչի` Վիկտոր Չերնոմիրդինի լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր հիշողություններում:
Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ ցավակցությունները: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Վիկտոր Չերնոմիրդինի հարազատներին ու մտերիմներին»:-






Facebook
Tweet This
Email This Post
