Գյուղատնտեսական Սարքավորումների Տրամադրում Այգեգործական Կոոպերատիվներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 15:58CARD Հիմնադրամը UMCOR-ի հետ համատեղ իրականացնում է “Կայուն Համագործակցության Ընդլայնման և Գյուղատնտեսության Զարգացման” (SCEAD) ծրագիրը, որի շրջանակներում 12 գյուղատնտեսական կոոպերատիվներ ստացել և
շարունակում են ստանալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն` կատարելագործելու հողագործական տեխնոլոգիաներն ու գործընթացները, ինչպես նաև ներմուծելու նոր սերմերի տեսականի և տնկման տեխնիկայի մեթոդները:
Հողի փխրեցման, ակոսի և խոտհունձի համար նախատեսված տեխնիկայի օգտագործումը խնդիր է փոքր հողատարածքների, մրգատու այգիների և ջերմոցային տնտեսությունների տերերի համար: Հայաստանում գոյություն ունեցող գյուղանտնտեսական տեխնիկան հին է և անհարմար փոքրամասշտաբ հողագործության համար:
Նախկին Չեխոսլովակիայից ավելի քան 20 տարի առաջ ներմուծված փոքրամասշտաբ խոտհնձիչները ներկայումս շատ հին են և տեխնիկական սահմանափակ հնարավորություններով, որը խոչընդոտում է այդ տեխնիկայի արդյունավետ շահագործմանը: Ի լրումն, պահեստամասերի մատակարարումն ու ծառայությունների մատուցումը ևս սահմանափակ է: Ուստի, այս իրավիճակից ելնելով` Հայաստանի գյուղերում դեռևս տարածված է փոքր հողատարածքների ձեռքի գործիքներով մշակումը:
SCEAD ծրագրի շրջանակներում, CARD Հիմնադրամը ներմուծել է տարբեր փոքր գյուղատնտեսական տեխնիկա կոոպերատիվներում ցուցադրական օգտագործման համար: Փոքրամասշտաբ, 5-7 ձիաուժ շարժական մոտոբլոկների միջոցով իրականացվում են հնձման, հողի փխրեցման և քիմիական նյութերի սրսկման գործընթացները: Այս սարքավորումները կնվազեցնեն հնձման և սրսկման ծախսերը և կմեծացնեն արտադրության արդյունավետությունը:
SCEAD ծրագրի շրջանակներում Արարատ, Արմավիր և Վայոց Ձոր մարզերի 15 գյուղերի 21 շահառու կոոպերատիվներին կտրամադրվեն խաղողի այգիների խնամքի համար բարձրորակ սարքավորումներ` 30 մոտոբլոկներ խոտհնձիչներ/ գութաններ և 50 սրսկիչներ:
Այս միջոցառումը նաև կծառայի տեղեկատվության տարածմանը այլ հողագործների շրջանում, որն էլ կմեծացնի վերջիններիս իրազեկությունը բարձրորակ տեխնիկայի կիրառման վերաբերյալ:
Մենք հավատում ենք, որ իրականացվող ծրագիրը ամուր հիմք կդնի հողագործության երկարատև ու կայուն փորձի կիրառման, գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացման գործում, կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանն ու ֆերմերների եկամուտների աճին:
Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի մոնիտազիցիայի ֆոնդերի միջոցով, որը ձևավորվել UMCOR ծրագրի շրջանակներում






Facebook
Tweet This
Email This Post
