Անգլիացիներ. դրամն ավելի կարևոր է, քան սերը և առողջությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2010 17:11

«Ճգնաժամերի ժամանակ տնտեսական բարեկեցությունը դարձել է անձնական բավարարվածության ավելի մեծ գործոն»,- գրում է Սիմոնա Մաչկետտին Corriere della Sera թերթում: . « Անձնական երջանկության գաղտնիքը պարզ է. երեկոյան նստում ես բազմոցին, հեռուստացույց ես դիտում`պիցցա ուտելով: Հատկապես այս համոզմունքն ունեն Նորիջում` Անգլիայի արևելքում: Պարզվել է , որ միջին խավի  անգլիացին ձգտում է պարզ կյանքի և անվտանգության, առավել ևս`  ռեցեսիայի այս ժամանակահատվածում: Այլ խոսքով` արտասովոր ոչ մի մարզաձև և հեռավոր ճանապարհորդություն: Լավագույն զվարճությունը հեռուստացույցն է և բազմոցը, առավել հաճելի է, երբ  կա պիցցա և շոկոլադ, տարեկան եկամուտը 40 հազար Ֆունթ է և տուն Անգլիայի արևելքում»,- գրում է հրատարակությունը: Իհարկե, ոչ ոքի չի զարմացնում, երբ դրամը դառնում է  էլ ավելի մեծ բավարարվածության գործոն, որը գերազանցում է առողջությանը և ընտանիքին: Սիրային պատմությունը առաջնահերթություն է հարցվածների միայն 12 տոկոսի համար:«Թեկուզ ժամանակները տխուր են, բրիտանացիների 78 տոկոսը լավատեսություն է հանդես բերել ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ: Առավել մտահոգիչ են ալկոհոլի վերաբերյալ տվյալները. թոշակառուների 30 տոկոսը այն համարում է«երջանկության  ուժեղացուցիչ»:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply