Թուրքիա- Իսրայել. դիվանագիտական դադար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2010 16:29

Թուրքիայում Իսրայելի դեսպան չի լինի. Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը չեղյալ է համարել այս պաշտոնի համար մրցույթը: Գաբրիել Լևին, ով ավելի վաղ զբաղեցնում էր այս պաշտոնը, ավարտել է իր առաքելությունը և առաջիկայում վերադառնալու է տուն: Հիշեցնենք, որ հունիսին թուրքական կողմը հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին Թուրքիան մարդասիրական օգնության բեռներով Պաղեստին նավ ուղարկելու առնչությամբ:  Թուրքիան նոր դիվանագետ է նշանակել, սակայն նա այդպես էլ Իսրայել չի ժամանել:«Մահարիվ» կայքէջի կարծիքով` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս կերպ է պատասխանել իսրայելական դիվանագիտական առաքելությանը:Todays Zaman-ը նշում է, որ ցանկացած դեպքում Թուրքիան չէր ընդունի նոր դեսպանին:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply