Մարդանման ռոբոտի լուսնէջքը իրականություն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 16:08
Ամերիկյան տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը հայտարարել է, որ 1000 օրվա ընթացքում պատրաստ է Լուսին ուղարկել մարդանման ռոբոտին: Այս ժամանակահատվածը պահանջվում է ռոբոտի պատրաստման և հրթիռ արձակելու համար: Ըստ որում`նախագծի արժեքը չնչին է` մարդուն Լուսին ուղարկելու համեմատությամբ: Ռոբոտը կարժենա 200 մլն, իսկ հրթիռ արձակելը`250 մլն դոլար: Այս գումարից իրացվել է դեռ 9 միլիոն դոլարը: Համեմատության համար տեղեկացնենք, որ տիեզերագնացի լուսնէջքի ծախսը կազմում է 150 միլիարդ դոլար: Ինժեներները հույս ունեն, որ մարդանման ռոբոտի լուսնէջքը կոգեշնչի սերունդներին, ինչպես դա եղավ1969 թվականին, երբ Լուսին ոտք դրեց առաջին մարդը:






Facebook
Tweet This
Email This Post
