Փորձագետները հաստատել են, որ Գենչայում հուղարկավորվել է Չաուշեսկու զույգը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 15:50
Ռումինիայի նախկին բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուն և նրա կինը` Ելենան, ովքեր գնդակահարվեցին 1989 թվականի դեկտեմբերին, հուղարկավորվել են Բուխարեստի Գենչա զինվորական գերեզմանոցում:Այս եզրակացության են եկել Ռումինիայի դատական բժշկության ազգային ինստիտուտի փորձագետները, ովքեր հետազոտեցին նրանց դնթ-ները:
Չաուշեսկու ամուսինների մարմինները շիրմից հանվեցին հուլիսի 21-ին`նախկին բռնապետի ընտանիքի անդամների խնդրանքով` նույնականացնելու նպատակով: Փորձագետները ափսոսանք են հայտնել, որ չեն ունեցել Չաուշեսկու կենդանության ժամանակների ԴՆԹ-ն: «Հարազատների ԴՆԹ-ները համեմատելով գերեզմանի նմուշօրինակների ԴՆԹ-ների հետ`եզրահանգել ենք, որ գերեզմանում Չաուշեսկու զույգն է»,- եզրաբանել է Դերմեժիուն:
Չաուշեսկուն կառավարել է երկիրը1 965 թվականից: 1989 թվականի զանգվածային երթերից հետո նա իրկնոջ հետ փախել է մայրաքաղաքից, սակայն ձերբակալվել է և դատից հետո գնդակահարվել: Դա տեղի է ունեցել Ծննդյան տոնի նախօրեին` դեկտեմբերի 25-ին: Իշխանությունները պնդում են, որ նրանք հուղարկավորվել են Գենչա զինվորական գերեզմանոցում: Գերեզմանոցի տնօրինությունը բազմիցս տեղեկացրել է, թե չունի փաստաթղթեր Չաուշեսկուների հուղարկավորման տեղի մասին: Բազում ռումինացիներ կարծիք են հայտնել, թե գերեզմանոցում Չաուշեսկո զույգի նմանակներն են:






Facebook
Tweet This
Email This Post
