Գագաթնաժողով Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2010 14:21

Այսօր Ստամբուլում մեկնարկել է թվով`4 Թուրքիա- Աֆղանստան- Պակիստան եռակողմ տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Ստամբուլի գագաթնաժողովի ընդհանուր նիստում,որի համանախագահներն են Թուրքիայի և Աֆղանստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Զալմայ Ռասուլը, կդիտարկեն տարածաշրջանային նոր համագործակցության ուղիներ: Խորհրդաժողովի շրջանակներում կկայանա գործարար համաժողով, որի ընթացքում կկայանան երկկողմ հանդիպումներ: Այս խորհրդաժողովին կմասնակցեն աֆղանական ավելի քան  50 ընկերություններ:TRT-ի գնահատմամբ`գործարար համաժողովը իր  աշխատանքները կարգավորում  է ` համագործակցելով արտաքին տնտեսական կապերի հանձնաժողովի հետ, և այս խորհրդաժողովը ամենամասշտաբայինն է վերջին տարիների ընթացքում:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply