Երկրաշարժ Սերբիայում. կան զոհեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 13:42
Նոյեմբերի 3-ին 5,3 մագնիտուդ բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սերբիայում: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Իվից Դադիչին: Այս պահին հայտնի է 2 զոհերի մասին, իսկ վիրավորների թվի մասին չի տեղեկացվում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով`երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բելգրադից 125 կմ հեռավորության վրա` Կրալևո քաղաքի մոտակայքում: Քաղաքի որոշ շրջաններում վնասվել են էլեկտրահաղորդակցության գծերը և խափանվել է ջրամատակարարումը: Վնասվել են մի շարք շինություններ:






Facebook
Tweet This
Email This Post
