Եգիպտոսում հայտնաբերել են Սֆինքսը քամուց պաշտպանող պատերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 13:25
Եգիպտոսի հնագետները Գիզայի բարձրավանդակում պեղումների ժամանակ հայտնաբերել են աղյուսե պատերի մասեր, որոնք հին ժամանակներում Սֆինքսին պաշտպանել են քամիներից:
Ավելի վաղ հնագետները կարծիք են հայտնել, որ մինչ մեր օրերը պահպանվել է միայն այն պատը, որը կառուցվել է Թութանհամոն IV-ի օրոք(1400-1390,մ.թ. ա. ), պաշտպանել է Սֆինքսին միայն հյուսիսային կողմից: Վերջին գտածոյի շնորհիվ պարզվել է, որ հուշարձանը պաշտպանվել է նաև արևելյան և հարավային կողմերից: Պատերի հատվածների երկարությունը 86 և 46 մետր է:
Հին եգիպտական առասպելի համաձայն`Թութանհամոն IV-ը որսորդությունից հոգնած` ննջել է քանդակի ստվերի տակ: Նա երազ է տեսել. հայտնվել է Սֆինքսը և խնդրել է իր մարմինը «խեղդել» ավազի մեջ: Փոխարենը` Սֆինքսը խոստացել է արքայական գահ: Թոթանհամոնը կատարել է Սֆինքսի խնդրանքը և նրա շուրջ պաշտպանական պատ է կառուցել: Սֆինքսը ևս կատարել է իր խոստումը:






Facebook
Tweet This
Email This Post
