Իրանի առաջին փոխնախագահը հրաժարական է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2009 13:21

esfandiar-rahim-mashaeiԻրանի առաջին փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշային, որն այդ պաշտոնն ստանձնել էր ընդամենը մի քանի օր առաջ, հրաժարական է տվել:

Առաջին փոխնախագահի պաշտոնում Մաշայիին նշանակելու` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի որոշումը խիստ հակասական էր և քննադատության տեղիք է տվել պետության ղեկավարի հասցեին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահի հրաժարականը դեռևս պաշտոնապես չի  հաստատվել:

Էսֆանդիար Մաշային Ահմադինեժադի ազգականն է. Մաշայիի դուստրն ամուսնացած է Իրանի նախագահի որդու հետ:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply