«Էլիտզուրը» ժամանել է Երևան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 3, 2010 13:13
Վաղը Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում (F խումբ) կմրցի Իսրայելի «Էլիտզուր» ակումբի հետ: Խաղը կայանալու է մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում: Այսօր Երևան ժամանեցին Իսրայելի ներկայացուցիչները: Նրանք իջևանել են Երևանի «Անի» հյուրանոցում: Երեկոյան հյուրերը «Միկա» մարզասրահում փակ մարզում կանցկացնեն: Ինչ վերաբերում է մեր թիմի խաղացողներին, ապա նրանք գերադասում են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներից հեռու մնալ և կենտրոնանալ` առաջիկա խաղը լավ անցկացնելու համար: Թերևս, պատճառն այն է, որ «Հատիսի» բասկետբոլիստուհիները մեկնարկային արտագնա խաղում միավորների մեծ տարբերությամբ զիջել են Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին և, նոր անհաջողության դեպքում, պարզապես կկորցնեն խմբից դուրս գալու հնարավորությունները: Հիշեցնենք, որ երեք ակումբների մրցաշարում պայքարը շարունակելու են առաջին երկու տեղերը գրավողները:






Facebook
Tweet This
Email This Post
