Ֆրանսիայում ութերորդ հարկից ընկած մանկիկը հայտնվել է անցորդի ձեռքերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2010 12:41

Հրաշքով փրկվեց կես տարեկան մանկիկը. ծնողների անուշադրությանը մատնված` մանկիկը Փարիզի արևելյան բնակելի թաղամասում գտնվող շենքի ութերորդ հարկից ցած է ընկել: Երջանիկ պատահականությամբ նա փրկվել է: Շենքի առաջին հարկում սրճարան է, թեպետ այն փակ էր` սրճարանի կտորե ծածկը փրկել է նրան: Ծածկը խանգարել է երեխայի անկմանը, իսկ մոտիկ անցորդը կողմնորոշվել է և բռնել նրան:«Սա պատահականություն էր, երբ ես հայտնվեցի անհրաժեշտ վայրում և անհրաժեշտ ժամանակ: Շատ ուրախ եմ մանկիկին փրկելու համար,- մեկնաբանել է  հերոսը, որ  մասնագիտությամբ բժիշկ է: Նա  հասկացավ, որ երեխային ոչինչ չի պատահել: Ականատեսներից մեկը ասել է, թե փրկող մարդը պետք է որ երկար տարիներ զբաղված լիներ ռեգբի մարզաձևով, որպեսզի այդպես կողմնորոշվեր: Մյուս վկաները վազել են փրկելու մանկիկի 3-ամյա քրոջը,. Նա պատուհանից հետևելով իրադարձությանը` ինքն էլ  է ընկել:Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչու են մանուկները մնացել ` առանց հսկողության:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply