Պետեկամուտների կոմիտեի շենքում այս անգամ էլ ռումբ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2010 12:32

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում անհայտ քաղաքացուց նոյեմբերի 1-ին, ժամը 11.45-ին, հաղորդում է ստացվել, որ   պետեկամուտների կոմիտեում ռումբ կա տեղադրված:

Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցե և Պետական եկամուտների կոմիտե մեկնել է օպերատիվ խումբ: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգ տվող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հաղորդում է, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply