Հրդեհ վերելակի հորանում, այրվել է աղբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2010 12:06

Նոյեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.52-ին, մարվել` ժամը 09.56-ին: Այրվել է 6 քմ. աղբ:

Նույն օրը՝ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 33/15 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.22-ին, մարվել` ժամը 11.39-ին:

Այրվել են Հ.Դեմիրճյանին պատկանող չգործող փայտամշակման արտադրամասում կուտակված 150 խ.մ. փայտի մնացորդներ:

Երեկ  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառիի փողոցի թիվ 10 շենքի բակում գազի խողովակի վթարի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են վերականգնողական աշխատանքներ:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply