ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի ընտրությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 11:44
ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի ընտրությունները: Արդեն հայտնի է, որ դեմոկրատները կորցնում են Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը: Նենսի Փելոսիի փոխարեն` նոր խոսնակ կլինի հանրապետական Ջոն Բեյները: Նա արդեն հայտարարել է, որ հանրապետականների հաղթանակը Բարաք Օբամային պետք է նախազգուշացնի քաղաքականության ուղղությունը փոխելու մասին: Քվեարկության համար ծախսվեց 4 միլիարդ դոլար, և այս ընտրությունները ամենաթանկն էին ԱՄՆ-ի պատմության մեջ:
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ`հանրապետականները կստանան 129 տեղ Կոնգրեսի ստորին պալատում, իսկ դեմոկրատները` 75 տեղ: Սենատում մեծամասնություն ստանալու համար հանրապետականները դեմոկրատներից պետք է տեղ խլեն, դեռևս նրանց է 3 տեղ է հաջողվել: Մինչ այդ` դեմոկրատները ներկայացուցիչների պալատում զբաղեցրել են 255 տեղ` 435-ից, իսկ հանրապետականները`178 տեղ: Սենատում դեմոկրատներին պատկանում էր 59 տեղ, իսկ հանրապետականներին`41:
Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների հաղթանակը լուրջ բարդություններ կհարուցի դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի ծրագրած բարեփոխումների անցկացման համար:






Facebook
Tweet This
Email This Post
