Հենրիխ Մխիթարյանը չի խաղա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2010 11:38

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում մրցելու է Լոնդոնի «Արսենալի» հետ: Ցավոք, հայ ֆուտբոլիստը չի մասնակցի հանդիպմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն: 21-ամյա ֆուտբոլիստը մրսածության պատճառով վերջին շրջանում չի խաղում: Իսկ այժմ բացահայտվել է, որ նա  նաև մեջքի շրջանում ցավեր ունի:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply