Մոդիլիանիի կտավը վաճառվեց 69 միլիոն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 11:18
Ամադեո Մոդիլիանիի «Մերկ կինը բազմոցին» գլուխգործոցը Սոթբիս աճուրդում վաճառվել է 69 միլիոն դոլարով: Նկարչի ոչ մի կտավ դեռ այդքան թանկ գնով չի վաճառվել: Աճուրդի սկզբում փորձագետները այն գնահատել են 40 միլիոն դոլար: Աճուրդում վաճառվել է Մոդիլիանիի նաև մեկ այլ աշխատանք ևս, որը նա նկարել է իր մահվանից մեկ տարի առաջ` Ժաննա Էբյուտերնի դիմանկարը: Կինը նկարչի մուսան էր իր կյանքի վերջին օրերում: Այս կտավը ձեռք բերեցին 19 միլիոն դոլարով:






Facebook
Tweet This
Email This Post
