Աջակցել է Բելորեչենսկի հայկական համայնքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2010 11:24

Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշարում  38 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը  դարձել է չեմպիոն:  58 կգ քաշային կարգում երրորդ տեղն է զբաղեցրել  Գարեգին Ռուբենյանը: Երկուսն էլ Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի դպրոցի սաներ են:Մրցաշարին մասնակցած մեր մյուս հինգ մարզիկներն անմասն են մնացել խաղարկված պարգևներից:Այժմ Հայաստանի ներկայացուցիչները մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Բելորեչենսկում: Այս հարցում աջակցել է տեղի հայկական համայնքը:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply