Պայթյուններ Բաղդադում. զոհվել է 100 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2010 11:06

Բաղդադում պայթյունների շարք է իրականացվել, զոհվել է 100 մարդ, ևս 300-ը վիրավորվել են: Մեկ օրվա ընթացքում Բաղդադի շիաների թաղամասում պայթել է ականապատված 10 մեքենա և 6 ականառումբ:Այնուհետև գրոհայինները գնդակոծել են  նույն  շրջանները: Ռումբեր են տեղակայված եղել սրճարաններում, ռեստորաններում և ճանապարհի եզրերին: Առաջին պայթյունները իրականացվել են, երբ քաղաքում ավարտվել են կաթոլիկ եկեղեցու գրոհի ժամանակ զոհվածների հուղարկավորությունները: Հիշեցնենք, որ կիրակի եկեղեցին գրավել էին գրոհայինները, և պատանդների ազատագրման ժամանակ զոհվել էր 58 մարդ:  Բռնությունների ալիք բարձրացավ Բաղդադում մի քանի ամիս հետո այն իրեղությունից, երբ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին, որ Իրաքում ահաբեկչական շարժումները վերացված են:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply