Ռուսաստանն այլևս սպառնալիք չէ Թուրքիայի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 10:48
Defense News ամերիկյան շաբաթաթերթի փոխանցմամբ`Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ռուսաստանը բացառել է այն երկրների ցուցակից, որոնք սպառնալիք են ներկայացնում Անկարայի համար: Հրատարակության տվյալներով` հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել խորհրդի նիստը, որի ընթացքում դիտարկվել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը` երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ: Իսկ ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ`այս ցուցակից դուրս ենբերել նաև Թուրքիայի մյուս հարևան երկրները` Հունաստանը, Իրանը, Սիրիան և Իրաքը: Խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում երկրի վարչապետը, առանցքային նախարարները և ռազմական հրամանատարությունը, հրահանգել է երկրի կառավարությանը` հավանության արժանացնել ռազմավարությունը:Գաղտնի այս փաստաթուղթը վերանայվում է հինգ տարին մեկ:
Defense News-ը նշում է, որ 1950-ական թվականներից հետո առաջին անգամ Ռուսաստանը չի որակվում իբրև պոտենցիալ սպառնալիք ներկայացնող երկիր: Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին սերտաճեց 1950-ականների սկզբին:«Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան ապահովում էր ՆԱՏՕ-ի հարավարևելյան ճակատը Նախկին Խորհրդային Միությունից»,- հավելում է շաբաթաթերթը:






Facebook
Tweet This
Email This Post
