Կվերականգնվի՞ արդյոք «Ակոս»-ի խմբագրապետի ծննդավայրի եկեղեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 26, 2009 17:22

yekegheciՀրանտ Դինքի ծննդավայր` Մալաթիայի հարևանությամբ գտնվող Չավուշօղլու գյուղի 18-րդ դարի հայկական եկեղեցին կվերանորոգվի: Չավուշօղլուի գյուղապետ Մուսթաֆա Շահինը հայտարարել է, որ եկեղեցին, որը գտնվում է անմխիթար վիճակում, կարիք ունի վերանորոգման: «Լավ կլիներ, եթե եկեղեցին վերականգնվեր: Այս տարածքներում հայեր արդեն չեն ապրում: Հայկական համայնքը չքացավ ու գաղթեց ավելի մեծ քաղաքներ: Այնուամենայնիվ, որոշ հայկական ընտանիքներ ապրում են մեր հարևանությամբ գտնվող Սալքյոփրուում, և եթե եկեղեցին վերականգնվի, նրանց համար էլ հաճելի կլինի»,- ասել է գյուղապետը: Մշակույթի և տուրիզմի նախարարության տարածքային գրասենյակը հայկական եկեղեցու վերականգնման հարցով դիմել է նախարարություն, որի 2009 թ-ի ծրագրերում ընդգրկված չէ եկեղեցու ավերակների վերականգնման հարցը:

Anatolia News Agency

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply