Քննարկել են 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրներ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 10:28
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, և այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձեւավորման գործում:
Բակո Սահակյանի խոսքով` բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական եւ արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
