Պաշտոնական Վաշինգտոնը մեղադրել է Բաքվին ՄԱԿ-ի պատժամիջոցները խախտելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2010 10:26
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ստյուարտ Լեւին Ադրբեջանին եւ Թուրքիային մեղադրել է Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու մեջ: Հոկտեմբերին տարածաշրջան, այդ թվում նաեւ` Ադրբեջան այցելած Լեւին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի մերձավոր հարեւաններ Թուրքիան եւ Ադրբեջանը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատժամիջոցներին հակառակ, ընդլայնում են հարաբերություններն Իրանի հետ:
Այդ մասին հայտնում է «Ազադլըգ»-ը: «Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում փչացնել հարաբերություններն Իրանի հետ: Նրանք Իրանի հետ զարգացնում են իրենց տնտեսական հարաբերություններն ու սահմանամերձ առեւտուրը: Դրա հետ միասին այդ երկրները խիստ անհանգստացած են Իրանի միջուկային խնդրի հնարավոր լուծմամբ, քանի որ գտնում են, որ այդ խնդրի լուծման կոշտ ճանապարհը կարող է փչացնել ամբողջ տարածաշրջանի կայունությունը», -ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
