Հայկական համայնքի թեկնածուները ներկայացված են ԱՄՆ բոլոր նահանգներում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2010 1:10

ԱՄՆ հայկական համայնքը նոյեմբերի 2-ի միջանկյալ ընտրություններում պաշտպանում է Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ Սենատի եւ Գերագույն դատարանի անդամների եւ նահանգապետերի պաշտոնների 160 թեկնածուների: Ավանդաբար հայկական համայնքն ուժեղ է Կալիֆորնիայում, Նեւադայում, ԱՄՆ արեւելքում:

Թեկնածուների թվում են` Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Հայաստանի աջակցության խմբի անդամներ Ֆրենք Փալոունը եւ Մարկ Քիրքը, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեզը, Սեմ Բրաունսվիքը:

Ինչպես նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ հայերը ելնում են ոչ թե կուսակցական պատկանելությունից, այլ նրանից, թե որքանով թեկնածուն կպաշտպանի հայ համայնքի եւ ողջ հայության շահերը:

Կալիֆորնիայի հայ համայնքը նահանգապետի պաշտոնում պաշտպանում է Ջերի Բրաունին նահանգապետի պաշտոնից հեռացող Առնոլդ Շվարցենեգերի փոխարեն:

Դիտվել է 1892 անգամ:
Print Friendly

Leave a Reply