Վանաձորում մարմնավաճառ աղջիկներին տանում էր շոգեբաղնիքներ` պոռնկությամբ զբաղվելու նպատակով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2010 22:16

Նոյեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Լոռու մարզային վարչութուն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում բնակվող Թալիտան որոշակի գումարի դիմաց պոռնկությամբ զբաղվելու նպատակով մարմնավաճառ աղջիկներ է տանում տարբեր շոգեբաղնիքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ին պարզվել է, որ 47-ամյա Թալիտա Թ.-ն 2008-2010 թթ. ընթացքում, մարմնավաճառությամբ զբաղվող, 26-ամյա Աննա Թ.-ին, 36-ամյա Անահիտ Դ.-ին եւ 45-ամյա Սաթիկ Ա.-ին սեռական հարաբերություն ունենալու նպատակով տարել է զվարճանքի եւ այլ վայրեր, որով գույքային օգուտ ստանալով նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply