ԼՂՀ պաշտպանության նախարարն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2010 21:19

Նոյեմբերի 2-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմագերիների, պատանդների, ինչպես նաև շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու ասկյարների դիակների վերադարձման հետ կապված հարցեր:
Կողմերը միաժամանակ շոշափեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ, ինչպես նաև կարևորեցին հետագա փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply