Մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2010 20:39

Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Արտակ Նազարյանի, Սամվել Խաչատրյանի հարազատներին: Ս.Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար: Միաժամանակ Ս.Օհանյանն ընդունել է Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացիների` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր: Քաղաքացիների դիմումների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply