ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին ¨ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2010 20:30

 

Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին և Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին: Շնորհավորելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Հայաստանում տնտեսագիտական կրթական ավանդույթների հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ` Ս.Օհանյանը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում որակական դրական փոփոխությունները անմիջականորեն կարող են արտահայտվել բանակում` այն համալրելով գրագետ ու հայրենասեր զինվորներով: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը` այն համարելով բանակ-հասարակություն կապի կարևոր օղակ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply