Դի Կապրիոն սերիական մարդասպանի մասին կինոնկարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 16:41

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` Լեոնարդո Դի Կապրիոն այժմ կերպավորում է սերիական մարդասպան Հենրի Հովարդ Հոլմսին, ով գործում էր Չիկագոյում 1893 թվականին`Համաշխարհային տոնավաճառի օրոք և սպանել է մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդկանց :Դի Կապրիոյին պատկանող `The Appian Way ընկերությունը գնել է Էրիկ Լարսոնի  «Սատանան Ուայթ սիթիում» փաստավավերագրական հետազոտությունը, որը թողարկվեց 2003 թվականին և թարգմանվեց 17 լեզուներով:

Սա 2 մարդու ` ճարտարապետ Դանիել Բերնհեմի և հանցագործ Հենրի Հոլմսի պատմությունն է: Ճարտարապետ Դանիել Բերնհեմը ոչ միայն տաղավարներ է կառուցել Համաշխարհային տոնավաճառի տարածքում, այլ  նաև դրա շրջակայքում `Ուայթ  Սիթի զվարճությունների զբոսայգին: Իսկ Հենրի Հոլմսը գայթակղում էր  երիտասարդ միայնակ կանանց և նրանց սպանում գազախցիկներում , կամ փակված գանձապահարաններում` այնուհետև վաճառելով նրանց կմախքները: Դատարանում Հոլմսը հավաստեց 27 սպանությունների մասին, սակայն իրականում զոհերի թիվը կարող էին ավելի մեծ լինել:

«Նա խելք ուներ, յուրատիպ էր: Դա բարդ բնավորություն էր, իսկ Դի Կապրիոյին հմայում են բարդությունները: Քանի որ Հոլմսի մասին իրականում քիչ  է հայտնի ` դերը դառնում է ավելի հետաքրքիր«,- հայտարարել է պրոդյուսեր Ջենիֆեր Քիլորանը, ով  Դի Կապրիոյի գործընկերն է The Appian Way ընկերությունում: Այժմ Դի Կապրիոն և  Քիլորանը սցենարիստ են փնտրում:Միաժամանակ կինոդերասանը պատրաստվում է նկարահանվել« Գուվեր» կինոնկարում, որը ներկայացնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հիմնադիր Էդգար Գուվերի  կյանքը:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply