Թոմ Քրուզը վազել է 800 մետր բարձրության վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 16:07

The Daily Mail-ը գրում է, որ Թոմ Քրուզը այն դերասանն է, ով հնարքների ժամանակ փոխարինողի  ծառայություններից չի օգտվում:  Հնարքների նկարահանման ժամանակ նա հերթական անգամ զարմացրեց իր երկրպագուներին` վազելով երկնաքերի ճակատամասի պատի վրայով`828 մետր բարձրության վրա: Ամբողջությամբ սև հագուստի մեջ` 48-ամյա դերասանը   սպրդեց աշխարհի ամենաբարձր` Բուրջ Խալիֆի աշտարակի 124-րդ հարկի լուսամուտներից մեկով: Այս աշտարակը գտնվում է Դուբայում:Սակայն դերասանը  կախվեց ապահովագրող պարանից: Այնուհետև սկսեց վազել շենքի ճակատային մասի պատի  վրայով: Դերասանին ընդդիմակաց ուղղաթիռն էր, որից նկարահանում էին: Մայթին հավաքվել էր  ամբոխը` սարսափով հետևելով թռիչքի բեմականացմանը, որը նույնիսկ Հոլիվուդի չափորոշիչներով  խիստ մասշտաբային էր և վտանգավոր` չնայած  բոլոր մակարդակներով ապահովագրմանը և պաշտպանությանը:

«Ես կամենում եմ, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի նայել կինոնկարը: Ինձ դուր է գալիս , որ տեսախցիկը ուղղվում է իմ կողմը , և հանդիսատեսը կարող է դիտել համայնապատկերը: Բարդ հնարքներ կատարելը ինձ մեծ բավականություն է պատճառում»,-ասել է հայտնի դերասանը:«Առաքելությունը անիրագործելի է» կինոնկարի չորրորդ մասը ստացել է « Անտեսանելիի աչձանագրությունը» վերնագիրը:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply