Բլասիկը Լեհ Կաչինսկու ինքնաթիռի աղետի գործոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 15:31

Սմոլենսկում աղետի ենթարկված Լեհ Կաչինսկու ինքնաթիռի  զոհերի հարազատները կարծիք են հայտնել, որ ողբերգության մեղավոր կարող էր լինել  Լեհաստանի զինուժի գլխավոր հրամանատար Անջեյ Բլասիկը, ով այդ ճակատագրական օրը գտնվում էր ինքնաթիռում: Լեհաստանի ԶԼՄ-ները պատրաստվում են հրապարակել  օդաչուների այրիների պատմածը. գեներալը և մինչ այդ ողբերգությունը իրեն հանդուգն է պահել. վիճել է օդաչուների հետ և  թռիչքների ժամանակ հաճախ նստել էինքնաթիռի ղեկի մոտ: Լրագրողները հավաքել են փոխհակասող ցուցմունքներ:  Լեհական հրատարակությունը հրապարակել է միայն ծանուցումները:

Ապրիլի 10-ին Բլասիկի ներկայությունը Տու -154 ինքնաթիռի խցում չէր կարող բացասաբար չանդրադառնալ օդաչուների հոգեվիճակի վրա: Անձնակազմի հրամանատար Արկադիուշ Պրոստասյուկի  այրու` Մագդալենա Պրոստասյուկի խոսքով`ամուսինը պատմել է իրեն, որ գեներալը ծանր բնավորություն ունի, նա հանդուրժող չէր և ստորադասների հետ բացառապես հաղորդակցվում էր հրամայական  երանգով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում վարկած տարածվեց, թե սև արկղերի վերծանումներում կերպավորվել է անհայտ անձ, նա Բլասիկն էր: Հուլիսին ԶԼՄ-ներում ուշադրություն դարձրին անձնակազմի հրամանատարի արտահայտության վրա.«Եթե մենք վայրէջք չկատարենք` նրանք մեզ կսպանեն»: Լեհաստանի սեյմի օդագնացության փորձագետ Ռոբերտ Զավադան, մեկնաբանելով այդ արտահայտությունը, չի բացառել, որ օդաչուների վրա ճնշում կարող էր բանացնել  կամ Լեհ Կաչինսկին կամ ռազմաօդային ուժերի հրամանատար Անջեյ Բլասիկը: Փորձագետի կարծիքով`այն փաստը, որ անձնակազմի հրամանատարը վայրէջքի ժամանակ չի անցել հերթական շրջան, խոսում է այն փաստի մասին, որ զգուշացել է հետևանքներից:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply