Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ետ է մնում մեկ միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 2, 2010 14:42

Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը խաղացված հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր և մեկ միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իվան Սոկոլովից (Բոսնիա-Հերցեգովինա):Մեր երկրի մյուս շախմատիստները համեմատաբար ցածր արդյունքներ ունեն: 3,5-ական միավոր են ձեռք բերել միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն  Գրիգորյանը: Գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Վլադիմիր Պողոսյանը, Սուրեն Պողոսյանը վաստակել են 3-ական միավոր:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply