Կնոջը խորը ընկալելու 5 խորհուրդ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 2, 2010 14:34

Ինտերնետային Мatch.com կայքէջի մեկնաբան Լաուրա Շեֆերը գիտական վերջին ձեռքբերումները հաշվի առնելով`5 պարզ կանոն է սահմանել`օգնելու տղամարդուն `  կնոջը ավելի խորը հասկանալու համար.

1.Ուշադրություն դարձրեք մանրամասներին: Կանայք հակված են նկատելու  փոքր թվացող ժեստերը. այսպես է նրա ուղեղը կառուցված:

2.Նշումներ արեք, որպեսզի հիշեք, թե ինչ է պատմում ձեզ կինը: Փաստն այն է, որ կանայք հիշում են մանրամասները, այն դեպքում, երբ երիտասարդները դիտարկում են ողջ պատկերը:
3. Հանգիստ եղեք բոլոր  իրավիճակներում: Կանայք գնահատում են դա, քանի որ իրենք ավելի հակված են ագրեսիվ իմպուլսների: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները ճակատային բլթի կեղևը չափելով` նշեցին, որ ուղեղի այդ հատվածը հսկում եմ զգացմունքների կարգավորումը: Պարզվում է` աղջիկները ավելի լավ են  հանդուրժում կոպտությունը:

4.Գրեք բանաստեղծություններ: Կամ էլ ծայրահեղ դեպքում`էլեկտրոնային սիրային հաղորդագրություններ ուղարկեք: Կալիֆորնիայի համալսարանից Լարի Քեհիլի կարծիքով` կանացի ուղեղը տեքստի նկատմամբ ավելի ընկալունակ է, քան տղամարդու ուղեղը: Հարցի էությունն այն է, որ կանացի ուղեղի կեղևում  նեյրոնները ավելի խիտ են, իսկ կեղևը պատասխանատու է լեզուների և հասկացությունների ընկալման համար:

5. Դարձեք նրա սերոտոնինը, այլ խոսքով` երջանկության հորմոնը: Օգնեք նրան շտկելու իր թերությունները: Խոսեցեք նրա հետ,  նրան հանգիստ մերսեք…

Նրան երջանկացրեք…

Դիտվել է 2403 անգամ:
Print Friendly

Leave a Reply