Տաթեւի ճոպանուղին պատրաստվում է ձմեռային ռեժիմի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2010 14:24

«Տաթեւի թեւեր» ճոպանուղին առաջիկա չորս օրերին եւս չի աշխատի: Նշենք, որ այն չի գործում արդեն մեկ շաբաթ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը, Ճոպանուղու աշխատանքների ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ձմեռային պայմաններին անցնելու տեխնիկական պատրաստություններով: Նման աշխատանքներ անհրաժեշտ է իրականացնել տարին երկու անգամ` ձմեռային եւ ամառային ռեժիմներին անցնելու ժամանակ:

«Անհրաժեշտ է միայն իրականացնել հսկող համակարգի վերածրագրավորում, որից հետո ճոպանուղին կվերսկսի իր բնականոն աշխատանքը», -ասաց Տ.Ղազարյանը:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply