Բրիտանացի կանայք օրինակ են վերցնում Մարգարետ Թետչերից

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | November 2, 2010 14:20

Համազգային հարցման արդյունքներով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը ընդօրինակման արժանի Է ճանաչվել բրիտանացի կանանց համար: Հարցումն անցկացրել են «Յու-գավ» վերլուծական ծառայությունը եւ «Ամերիքեն օն լայն» ընկերությունը: Թետչերը թույլ սեռի ամենաազդեցիկ ներկայացուցիչ Է ճանաչվել հարցվածների 31 տոկոսի կողմից:

«Գլխավոր մոդելների» հնգյակում տեղ են գտել նաեւ մայր Թերեզան՝ կաթոլիկ միանձնուհի, որն զբաղվում Էր աղքատների ու հիվանդների մասին հոգ տանելով (25 տոկոս), Մեծ Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհին (24 տոկոս), ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին (14 տոկոս): Վարկանիշում նրանց հաջորդում են ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման եւ պատանի կախարդ Հարրի Փոթերի մասին պատմող գրքի հեղինակ բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգը (13-ական տոկոս):

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply